ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Հնարավորինս քիչ օգտվեք «հարևանների» մեդիադաշտի մատուցած «ծառայություններից»». Լիաննա Պետրոսյան
21:48, 01.10.2023 | mamul.am
3183 | 0

Լրագրող Լիաննա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես հին ու 3 տարվա փորձառություն ունեցող բռնի տեղահանված՝ խորհուրդ եմ տալիս՝ չկենտրոնանալ թ2նամու հրապարակած տեսանյութերի, նկարների վրա։
Նույնիսկ հեռահար նրանք փորձելու են մարդկանց հոգեբանորեն ճնշել՝ անելով սեփականության, սրբությունների, հիշողությունների հետ կապված «ցնցող» հրապարակումներ։
Այս դժվարին պահին ավելի կենսական խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում, իսկ դրա համար պետք է հոգեկան հավասարակշռություն պահպանել։
Այդիսկ պատճառով՝
✅Հնարավորինս քիչ օգտվեք «հարևանների» մեդիադաշտի մատուցած «ծառայություններից»։
✅Մի տարածեք թշնամու էջերը։
✅Վերաձևակերպեք բոլոր գաղափարները ու պատկերացումները։
✅Փորձեք ապրելու իմաստ գտնել նոր իրողության մեջ։
✅Որոշ ժամանակ անց հոգեբանորեն ավելի պատրաստ կլինեք այդ ամենը տեսնել և «ընկալել»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր