ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Փաշինյանն իր պահակախմբի ֆինանսավորումն ավելացրել է 1,8 միլիարդով». քաղաքագետ
11:18, 02.10.2023 | mamul.am
2456 | 2

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է 1,8 ՄԻԼԻԱՐԴՈՎ
- Իշխանափոխությունը հեղափոխությամբ չի լինի։ Դա է վկայում հրապարակի ներկա վիճակը։ Գազպրոմը չի գալիս հրապարակ։
- Իշխանափոխությունը ընտրություններով չի լինի։ Դա են վկայում քաղաքական ուժերի զրոյական վարկանիշները։
- Արեւմուտքը իշխանափոխություն չի կարող անել։ Դա են վկայում մեր ներկա քաղաքական եւ աշխարհքաղաքական վիճակները։
- Իշխանափոխություն կարող է անել միայն Ռուսաստանը։
- Ռուսաստանին պետք է Հայաստանում ունենալ հնարավորինս թույլ իշխանության։ Դրա ամենալավ ձեւը հեղաշրջումն է։ Կառավարությունում վխտում են բազմաթիվ բառադի ռուսական ագենտներ, որոնց ուշքն ու միտքը սեփական մաշկի փրկությունն է։ Իսկ դրա ամենալավ տարբերակը սրան հանելն ու ժողովրդի «արդար դատաստանին» հանձնելն է։ Նրանք պարզապես սպասում են բարձր հրամանին։
- Ես թքած ունեմ, թե ռուսական այս ագենտին ռուսական ո՞ր ագենտն է փոխարինելու»:

Աղբյուրը` Աղասի Ենոքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր