ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+16 °C
«Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի». Վարդան Ղուկասյան
13:00, 02.10.2023 | mamul.am
5478 | 4

«Էս իրավիճակում երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի, երբ ադրբեջանական զորքը կանգնած ա Երասխում, երբ 100 հազարից ավելի փախստական լցվել ա Հայաստան ու յուրաքանչյուր կոպեկը հաշիվ ա»,- այս մասին հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։ «Կա էսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը՝ ռոբասերժական կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես, որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Սիսին (Ավինյանը) չվերարտադրվի»,- հավելել է Ղուկասյանը: Նրա խոսքով՝ եթե Ավինյանը վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մեկ տարի հետո անվստահություն հայտնել և հեռացնել. «Բայց երբ ռոբասերժական կլանն ամրապնդվեց, դա կլինի ՀՀ վերջը, դառնում ա գուբերնիա»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի». Վարդան Ղուկասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր