ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Հրաժարվում եմ հավատալ». Աննա Կոստանյան
14:06, 02.10.2023 | mamul.am
10930 | 3

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ հավատում, որ մի ամբողջ սիրուն աշխարհ, 30 տարի գործող ու կազմակերպված պետություն վարի տալուց հետո ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ։ Հրաժարվում եմ հավատալ, որ հայ ազգի մեծամասնությունը հաշտ ու համակերպված ապրելու է պատուհասի իշխանության ներքո։ Անընդունելի է, որ թույլ ենք տալու երկիր ղեկավարել մեկին, ով անընդհատ մեզ պարտության է տանում ու տանելու է այնքան, մինչև վերջնական չջարդի բոլորիս ծնկները՝ պետությունը դարձնելով Սիրիա։
Պարզապես հրաժարվում եմ հավատալ, որ այդքան արժանապատիվ հայ չկա այս երկրում, ովքեր պատրաստ են մտնել պատասխանատվության բեռի տակ՝ հասկանալով, որ գնում են ինքնազոհության հանուն պետության փրկության։
Ուղղակի չեմ հավատում․․․»:

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր