ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Փաշինյանը վախենում է». Ոսկան Սարգսյան
17:18, 02.10.2023 | mamul.am
6825 | 3

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը գիտակցելով, որ իր մեղքով է Արցախը հայաթափվել, արցախցիներին չի վերաբնակեցնում Երևանում, քանզի վախենում է, որ մայրաքաղաքում նրանք համախմբվելով՝ դուրս կգան իր ազգակործան իշխանության դեմ։ Այդ պատճառով հայրենազրկված արցախցիներին վերաբնակեցնում են մարզերում, հիմնականում՝ գյուղերում։ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում արցախցի բազմաթիվ ընտանիքներ են վերաբնակեցվել, ինչի արդյունքում որոշակի չափով ավելացել են տեղի դպրոցներում սովորող աշակերտների թիվը։ Արցախցի ընտանիքները սովորաբար բազմազավակ են։ Այդպիսի բարի շող վատ լուրերի մեջ»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր