ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Անասելի ջանքերով կառուցվեց Հայաստանի Հանրապետության միակ մեծ քաղաքացիական հրաձգարանը». Իշխան Գևորգյան
19:18, 02.10.2023 | mamul.am
4592 | 0

«ԱզատԷն»-ի խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անասելի ջանքերով 44-օրյայից 3 տարի հետո, դատարանի որոշումից 1 ամսից ավելի հետո, հերոսաբար կառուցվեց Հայաստանի Հանրապետության միակ մեծ քաղաքացիական հրաձգարանը:
Լիցենզիան տրված է:
Սա համարեք ազգային համերաշխության ու կամքի դրսևորման դեմոնստրացիա:
Ինչպես չոլի կրակողից դառնալ օրինական կրակող, մարզվող ու մարզող:
Ինքնիշխան երկրում սա կարող էր լինել 3 օրում:
Առողջ ու պայքարել ցանկացող իշխանությունը «Ազատազէն»-ի մոդելը հիմա կարող էր պռոեկտել բոլոր մարզերում մեկ ամսում:
Բայց մեր մոտ կառավարական անբաշարություն ու կոլապս է: Ու այս ղեկավարության ամեն օրվա լինելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պակասելու հաշվին է:
Ու ինչպես ժամանակին սկսեցինք կառուցելը «Ազատազէն»-ը, որովհետև ոչ մեկ դա չէր անում (կամ լավ չէր անում), նույն ձևով պիտի կառուցենք Ինքնիշխան երկիր, որովհետև էլի դաշտում չենք գտել մեկին, ով այնքան լավ աներ դա, որ գնայինք ուղղակի օգնելու:
Բազային արժեքների շուրջ պիտի միավորվենք չհամակերպվող, պայքարելու պատրաստ, պետականամետ մարդկանցով ու հստակ քայլերով կառուցենք մեր ինքնիշխան երկիրը, որը հայի պահպանման բնօրրանն ու երաշխավորը պիտի լինի հետագա հարյուրամյակների համար:
Իսկ հիմա կարող ենք շարունակել արդեն լրիվ օրինական մարզվել «Ազատազէն»-ում, որ իրականությունը գիտակցելուց չգժվենք:
Որ ուժ մնա Գոյապայքարի համար:
Որ աչքաչափով երկրից ինքնիշխան պետություն կառուցենք միասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր