ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+17 °C
Լավրովը հույս ունի, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերը չեն խարխլվի «որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից»
21:30, 02.10.2023 | mamul.am
5531 | 3

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև ամուր կապերը չեն խարխլվի Ռուսաստանի Դաշնությունից և ՀԱՊԿ-ից հիասթափություն հայտարարած հայ քաղաքական գործիչների գործողություններով։

«Բայց ես դեռ հուսով եմ, որ դարեր շարունակ ռուս ժողովրդի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից»,- ասել է նա լրագրողներին:

Արտաքին քաղաքականության վարչության պետն այսպես է արձագանքել մի շարք հայ քաղաքական գործիչների՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու անհրաժեշտության մասին հայտարարությանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ճնշում են գործադրում Հայաստանի ղեկավարության վրա՝ փորձելով համոզել նրան դուրս գալ ՀԱՊԿ-ից և համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր