ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+17 °C
Ադրբեջանը հրապարակել է այսպես կոչված «վերաինտեգրման» մանրամասները
22:12, 02.10.2023 | mamul.am
9582 | 2

«Ադրբեջանը գործնական քայլեր է սկսել «ղարաբաղյան տարածաշրջանում» բնակվող «հայերի վերաինտեգրման» համար»,- այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի վարչակազմը:

Հակառակորդի գերատեսչության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերաինտեգրումն իրականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում՝ Ադրբեջանի Սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների հիման վրա։

Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ բոլորի հավասար իրավունքներն ու ազատությունները երաշխավորված են, ներառյալ բոլորի անվտանգությունը։

Հայ բնակիչների բնակության տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով։ Բնակիչները կարող են ներգրավվել հատուկ ներկայացուցչությունների աշխատանքում։

Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն, մունիցիպալիտետները ձևավորվում են ընտրությունների միջոցով։

Զինաթափման և զորացրման գործընթացն ավարտվում է, բնակիչներից առգրավվում է ողջ զենքը։

Ադրբեջանի ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմիններում աշխատանքում:

Բնակիչների բնակության տարածքներում ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների (կրթություն, առողջապահություն, էներգիա, գազ, ջուր, ճանապարհ, կապ, հողի բարելավում և այլն) ապահովումը որոշակի ժամանակահատվածում հասցվում է հանրապետական միջինի մակարդակին։

Ադրբեջանի Հանրապետության ազգային արժույթն ամբողջությամբ շրջանառության մեջ է մտնում։

Միջոցներ են ձեռնարկվում բնակիչների բնակության վայրերում իրականացվող ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու համար։

Ֆերմերներին տրամադրվում են սուբսիդիաներ. նրանք ազատվում են բոլոր հարկերից, բացի հողի հարկից։

Բնակիչները ենթակա են ամբողջ հանրապետությունում կիրառվող աշխատավարձի և սոցիալական նպաստների համակարգին։

Բնակիչներին երաշխավորվում է իրենց մշակույթը և էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը։

Ապահովվում է կրոնի ազատությունը և մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը։

Ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն։

Շարունակվելու են շփումները հայ բնակիչների ներկայացուցիչների հետ վերաինտեգրման գործնական իրականացման շուրջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր