ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +16 °C Վաղը`+23 °C
«Ագրեսիվ հակառուսականության վերջնարդյունքն իսկական ռուսական գաղութ դառնալուն է հանգեցնելու». Արա Պողոսյան
01:36, 04.10.2023 | mamul.am
5165 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր մի չափազանց հակառուս նախկին ծանոթ է զանգել ու հարցնում.
- Արա ջան ճի՞շտ է, որ ռուսը կարող է գազը թանկացնել։
Այս նախկին ծանոթը, նախկին դարձավ, որովհետև ես ռուսին առավոտից երեկո չեմ հայհոյում և իրեն էլ իմ ներկայությամբ թույլ չեմ տալիս որեւէ երկրի հայհոյել։
Ասում եմ.
- Չգիտեմ կթանկացնի թե ոչ, բայց դա պետք է որ կանխատեսեիք ռուսին թշնամի հռչակելուց առաջ։
Ասում է.
- Բա ձև չկա՞, որ չթանկացնի։
Ասում եմ.
- Չգիտեմ կա թե ոչ, բայց դա ձեր երազանքն էր չէ՞: Բա դեօկուպացիա չէի՞ք ուզում։
Ասում է.
- Աչքիս ավելի խորն ենք վերջում ռսի հետևը մտնելու։
Հ.Գ. Կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ ագրեսիվ հակառուսականության վերջնարդյունքը իսկական ռուսական գաղութ դառնալուն է հանգեցնելու։ Մենակ թե ուշ չլինի։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր