ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+16 °C
«Իբրև իշխանություն՝ դուք վերջացած եք»․ Աղվան Վարդանյան
18:25, 03.10.2023 | mamul.am
3883 | 2

«Անձնական ոչինչ․ այն, ինչ ասելու եմ, գուցե այս դահլիճի ձախ կողմում նստածներից ոչ բոլորին է վերաբերում»,- հայտարարությունների ժամին ելույթն այսպես սկսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «Հավաքաբար՝ դուք հայկականության մարմնի մեջ քաղցկեղ եք, ռակի պես կառչած իշխանությունից, օտար թշնամի մարմին, որ պատրաստ է կործանել ամեն ինչ։ Իբրև իշխանություն՝ դուք վերջացած եք։ 100 տարի էլ իշխեք՝ վերջացած եք։ Ձեզ ստրկացրել են, եթե ձեզանից ոմանք դարձի գան, գիտակցեն՝ ինչ են բերել Հայաստանի, Արցախի, հայության, հայկական պետականության, ինքնիշխանության գլխին, նրանցից ներողություն կխնդրեմ։ Բայց ամբողջության մեջ դուք այս եք։ Ուզում եք գոռգոռացեք, բոլորին մեղադրեք, բան չի փոխվելու»,- ասաց նա՝ հավելելով․ «Ձեր վերջը գալու է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր