ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+15 °C
Միքայել Սրբազանի նկատմամբ փորձում են քրեական վարույթ նախաձեռնել
20:42, 03.10.2023 | mamul.am
5464 | 2

«Առավոտ»-ը գրում է․ «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արցախում ցեղասպանություն իրականացնելու, մեր հայրենակիցներին պատմական հայրենիքից բռնի տեղահանելու ֆոնին՝ մտահոգ ստեղծված իրավիճակով, հարցազրույց էր տվել Oragir.news-ին՝ այս հարցում մեղավոր համարելով նաև ՀՀ իշխանություններին ու վերահաստատելով նախկինում հնչեցրած իր այն կարծիքը, թե «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»։ Օգտատերերից մեկը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Միքայել արքեպիսկոպոսի լուսանկարն ու հոդվածի վերնագիրը՝ դիմելով ՀՀ ներքին գործերի նախարարությանն ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էլ համացանցում մշտադիտարկում անցկացնելիս՝ օգտատիրոջ այս գրառումն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր