ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +16 °C Վաղը`+23 °C
«Բավական է զբաղվենք պաստառային քաղաքականությամբ»․ Հակոբ Բադալյան
03:06, 04.10.2023 | mamul.am
5712 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Միջազգային իրավունքը ենթակա է աշխարհաքաղաքական շահերի և ուժերի հարաբերակցությանը: Ներկայումս միջազգային իրավունքը գործում է նրանց դեմ, որոնք գործում են Եվրաատլանտյան միջավայրի անվտանգության ռազմավարության դեմ:
Ադրբեջանը գործում է ոչ թե այդ ռազմավարության դեմ, այլ՝ այդ ռազմավարությանը զգալիորեն համահունչ: Կրկնեմ, այդ պայմաններում մտածել, թե միջազգային իրավունքը Հռոմի ստատուտով աշխատելու է Ադրբեջանի դեմ, նշանակում է առկա համաշխարհային գործընթացներն ու մեր շուրջ ծավալվող զարգացումները ընկալել ցանկալիի, այլ ոչ թե գետնի վրա եղածի տրամաբանությամբ:
Իսկ, եթե տեսականում դիտարկենք, որ ինչ որ պահից կլինի իրավիճակ, երբ Ալիևը դուրս կգա Եվրաատլանտյան անվտանգության միջավայրի դեմ, այդ պարագայում էլ արդեն որևէ նշանակություն չի ունենա՝ Հռոմի ստատուտը վավերացրել ենք, թե ոչ:
Բավական է զբաղվենք պաստառային քաղաքականությամբ, որի բուն նպատակը սպասվող վտանգների հանդեպ պատասխանատվությունն «ավանսով» տարալուծելն է»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր