ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+15 °C
Սպասվող եղանակի մասին
08:30, 04.10.2023 | mamul.am
7890 | 0

Հոկտեմբերի 4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, հոկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ։

Եղանակը՝ մարզերում ու Արցախում

Երևանում հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը՝ Երևանում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր