ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+15 °C
Ի՞նչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին. «Ժողովուրդ»
09:30, 04.10.2023 | mamul.am
11086 | 3

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախիջևանում Ալիևի հետ ունեցած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ դեռ սեպտեմբերի 11-ին ինքը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված խոստումներ է տվել:
Հարցում էինք ուղարկել ՀՀ վարչապետին՝ հասկանալու համար, թե երբ և որտեղ է խոստացել «Զանգեզուրի միջանցք»-ը, ինչ ժամկետում է խոստացել, ինչ ռիսկեր կան, եթե չկատարի և եթե չի խոստացել, ինչու չի հերքում։

«Ի պատասխան հարցմանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հետևյալ գրությունը ստացանք. «Ի պատասխան Ձեր՝ 29.09.2023թ. գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաև ՀՀ կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ»:

Էրդողանը, սակայն, պնդում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջանցք է խոստացել, և դա ասում էր՝ շատ հստակ մեջբերելով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած իրենց հեռախոսազրույցը: Ո՛չ նախկինում, ո՛չ էլ այս պատասխանով վարչապետ Փաշինյանը կամ նրա խոսնակը չեն հերքում Էրդողանին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր