ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Նիկոլ Փաշինյանը չպետք է հանդիպի Իլհամ Ալիևի հետ». Թաթուլ Հակոբյան
11:48, 04.10.2023 | mamul.am
7300 | 2

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ՉՊԵՏՔ է հանդիպի Իլհամ Ալիևի հետ
Այս պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է Արցախի ղեկավարների ձերբակալությունները և առևանգումները, բացարձակապես անիմաստ, անօգտակար և ոչ պատվաբեր է Ալիևի հետ առաջիկա օրերին նախատեսված հանդիպումը:
Պետք չէ ստորացվել մինչև վերջ: Այո՛, մենք սարսափելի պարտություն ենք կրել, բայց պետք է ունենանք արժանապատվություն: Հիմա կասեք՝ Ալիևը դա կօգտագործի և կհարձակվի Հայաստանի վրա: 2020-ից առաջ և հետո բազմիցս հանդիպել են Ալիևի հետ, բայց դա չի զսպել Ալիևին:
Չհանդիպե՛լ Ալիևի հետ այս անգամ, հետո, անշուշտ, պետք է վերականգնել շփումը, որովհետև այլ տարբերակ ուղղակի չունենք:
Սա նաև ուղերձ կլինի Շառլ Միշելին, որ մեզ միայն փուռն է տալիս՝ հանուն իր փառքի ու պիառի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր