ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Դավիթ Գալստյանը հերքում է հորեղբոր՝ Ստեփանակերտի պարետ նշանակվելու լուրերը
12:00, 04.10.2023 | mamul.am
7155 | 0

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքում է այն տեղեկությունները, թե նրա հորեղբայր Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ նման բան չկա։ Չար լեզուներն են այդպիսի տեղեկություններ տարածել։ Մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։ Չեմ կարող Սարգիս Գալստյանի տեղը որոշում կայացնել կամ իր որոշման վրա ազդել։ Նրա երեխաները գտնվում են Երևանում, և այսօր ինչ-որ մեկի գրածով, որը չունի ապացույց, թիրախավորել Սարգիս Գալստյանի ընտանիքին, առնվազն․․․ բառեր չեմ գտնում ասելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Գալստյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր