ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«2020-ի պատերազմից հետո Ստեփանակերտում էլ կային մարդիկ, որ տները թանկացրել էին». Նաիրի Հոխիկյան
04:12, 05.10.2023 | mamul.am
5376 | 2

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի երկու զուգահեռ իրականությունը․
Արցախի վաճառքից հետո մինչև իշխանությունները հաշվում են իրենց թուրքական փողերը, շարքային հայաստանցիները երկու տարբեր բարոյական ու արժեքային իրականության մեջ են․
Հայաստանցիների մի մասը իր տունն է տալիս տեղահանված Արցախցիներին, գիշերը ցերեկ դարձնում, որ կարողանա մի բանով օգտակար լինել իր հայրենակիցներին, տառապում են ու օրերի ընթացքում ծերանում։
Հայաստանցիների մեկ այլ մաս էլ ուրախացել է Արցախի վաճառքից, քանի որ հնարավորություն է ստացել իր տունը ավելի թանկ գնով վարձով տալ արցախցիներին, շատ, շատ, ագահաբար շատ փող աշխատել։
2020-ի պատերազմից հետո Ստեփանակերտում էլ կային մարդիկ, ովքեր իրենց տները վարձով էին տալիս Հադրութից ու Շուշիից տեղահանված մարդկանց, փող էին աշխատում, իսկ այսօր այդ մարդիկ էլ են մնացել անտուն․․․
Մարդիկ, բացեք ձեր աչքերը․․․ Աստված ամեն ինչ տեսնում է, Աստված ոչինչ չի մոռանում․․․ մարդ եղեք վերջապես․․․ Արցախցիները մեզ նման հայեր են, հայի լավ տեսակ են․․․ Այս ի՞նչ գներ եք դրել ձեր տների վրա։ Փող եք աշխատում եղբայրների դժբախտության վրա՞։ Չե՞ք մտածում, որ վաղը այդ նույն դժբախտությունը ձեր դուռն էլ է թակելու․․․ Աստված ամեն ինչ տեսնում է․․․»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր