ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ռուբեն Վարդանյանը սկսել է ցուցմունք տալ. ադրբեջանական ԶԼՄ
23:54, 04.10.2023 | mamul.am
15021 | 2

Ռուբեն Վարդանյանը սկսել է ցուցմունք տալ, գրում է Caliber-ը։ «Ռուսաստանաբնակ հայազգի գործարարը, որը 2022 թվականին հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և հիմնվել Ստեփանակերտում, ակտիվորեն ցուցմունքներ է սկսել տալ Բաքվի քննչական մարմիններում, այդ թվում նաև կապված արտասահմանում իր բազմաթիվ շփումների հետ։ Հայտնի է դարձել Վարդանյանի և «Քարնեգի» կենտրոնի փորձագետ Թոմաս Դե Վաալի համագործակցության մասին։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Դոնեցկից Ալեքսանդր Բորոդայը, որն այժմ ՌԴ Պետդումայի պատգամավոր է, ֆինանսավորվել է Վարդանյանի կողմից։ Նաև հայտնի է դարձել USAID-ի նախագահ Սամանթա Փաուերի և Ռուբեն Վարդանյանի շատ սերտ շփման մասին։ Փաուերը միժամանակ ֆինանսավորում է Ուկրաինայի անջատողականներին։ Պետք չէ բացառել, որ Վարդանյանը երկակի գործակալ է, ինչի մասին խոսում է ձերբակալությունից հետո Վարդանյանի ճակատագրի հանդեպ Մոսկվայի անտարբերությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր