ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Խոշոր դաշնակիցները մտադիր են մենակ թողնել Ուկրաինային. The Washington Times
01:24, 05.10.2023 | mamul.am
7184 | 1

Ուկրաինային սատարելու` Արևմուտքի վճռականությունը թուլանում է՝ կապված հակամարտության ձգձգման հետ, գրում է The Washington Times-ը։

«ԱՄՆ-ն և նրա գլխավոր դաշնակիցներն առաջին անգամ ակնարկել են, որ Կիևին աջակցությունն անվերջ չէ։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես համաձայն չէ Ուկրաինային զենք տրամադրելու հետ և կասկածի տակ է դնում ԵՄ-ին նրա անդամակցության հնարավորությունը։

Փորձագետները մտավախություն ունեն, որ աջակցությունը հետագայում ևս կթուլանա, քանի որ Սպիտակ տունը չի ցանկանում կրկնել Աֆղանստանի և Իրաքի փորձը՝ ներգրավվելով նոր բազմամյա հակամարտության մեջ: Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի կողմից լայնորեն գովազդված հակահարձակումը գրեթե ոչ մի արդյունք չի տվել»,- գրում է WT-ը։

Ավելի վաղ թե Washington Post-ը գրել է, որ մարտի դաշտում հաջողություն ցույց տալու` Ուկրաինայի անկարողությունը մտավախություններ է առաջացնում հակամարտության ելքի վերաբերյալ, ինչի պատճառով միջազգային աջակցությունը կարող է թուլանալ: Ուկրաինական հակագրոհն արդեն չորս ամիս է՝ ընթանում է Հարավային Դոնեցկի, Բախմուտի և Զապորոժիեի ուղղություններով։ ՌԴ նախագահը դա ձախողում է անվանել։ Նրա խոսքով՝ մինչև սեպտեմբերի կեսերն Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 71,5 հազար զինծառայող և 18 հազար միավոր տեխնիկա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր