ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել». Նիկոլ Փաշինյան
17:24, 04.10.2023 | mamul.am
19355 | 4

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ՔՊ-ականները վարչապետից հետաքրքրվեցին՝ վաղը Գրանադայում սպասվող հանդիպման մասին: Փաշինյանն այսպես արձագանքեց. «Հիշում եք չէ՞՝ մի քանի օր առաջ ասում էին՝ փակենք օդանավակայանի ճանապարհները, որ վարչապետը չգնա Գրանադա, գնում, էնտեղ ստորագրում ա մի փաստաթուղթ, որը չգիտեմ՝ ինչ ա անելու: Մենք, մինչև վերջին պահը, հաստատել ենք Գրանադա այցելությունն ու շատ կառուցողական ու լավատես էինք տրամադրված, որովհետև կարծում էինք՝ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու: Հիմա քանի որ Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ, տրամաբանված դիրքորոշում հայտնեց, տեսանք՝ ինչ եղավ, պարզվեց՝ նախատեսված հանդիպումը չի կայանում՝ ամենևին ոչ մեր մեղքով: Բայց մեր պատվիրակության այցելությունը չի չեղարկվել, մեկնում ենք, ունենալու ենք հանդիպումներ ու փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել: Հուսով ենք՝ հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի: Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել ու ցավում եմ, որ վաղն առիթ չեմ ունենալու՝ հայտարարելու, որ շատ կարևոր այդ որոշումը կայացվեց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր