ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Եվրոմիությունը հոգնել է Ուկրաինային սատարելուց. Al Khaleej
21:24, 04.10.2023 | mamul.am
6937 | 0

Եվրոմիությունը հոգնել է Ուկրաինային սատարելուց։ Ժամանակն է, որ ԵՄ-ն մտածի իր անվտանգության մասին, գրում է Al Khaleej-ը։

Եվրոպայի նման դիրքորոշումը չի կարող չազդել հօգուտ Ռուսաստանի ռազմական գործողությունների վրա։ Լոնդոնը՝ Կիևի ակտիվ աջակիցը, վախենում է այդ հեռանկարից և սկսել է գործել։

Ուկրաինայում հակամարտությունն Արևմուտքի սպասվածից երկար տևեց, ընդ որում, նրա ռազմական աջակցությունը հասել է այն մակարդակի, որ նրանք արդեն ի վիճակի չեն աջակցություն ցուցաբերել։ Արևմտյան շատ երկրներ արդեն դադարում են ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Նրանց թվում է Լեհաստանը, որը հայտարարել է, որ այսուհետ կկենտրոնանա միայն իր պաշտպանական ուժերի ամրապնդման վրա։ Միաժամանակ, երկրները տուժում են զենքի և զինամթերքի պաշարի սպառումից։

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբերտ Բաուերն անհրաժեշտ է համարում մասնակից երկրների անվտանգության ուժգնացումը՝ սպառազինության գների կտրուկ աճի պատճառով։

Այս հարցը կդառնա ամենաակտուալներից մեկը հոկտեմբերի 11-12-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման ժամանակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր