ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Սամվել Բաբայանը Հայաստանում երկակի խաղեր է սկսել. «Ժողովուրդ»
09:00, 05.10.2023 | mamul.am
9409 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախից քայլելով և ադրբեջանցիներին բարևելով Հայաստան տեղափոխված Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, եկած-չեկած, արդեն իր երկակի խաղերն է սկսել նաև այստեղ:
Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը Արցախից տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած շատ արցախահայերի հորդորել է գնալ ու մասնակցել ընդդիմության՝ վերջերս ձևավորված «Ազգային կոմիտե»-ի հանրահավաքներին:
Բաբայանն այս քայլին գնացել է՝ հանուն «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի: Ինչպես մեր հավաստի աղբյուրներն են փոխանցում, Սամվել Բաբայանը արցախցիներին ասել է, թե պետք է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, քանի որ Թևանյանը «մերն է»: Տեղահանված արցախցիների մեծ մասն էլ, ականջալուր լինելով Սամվել Բաբայանի կոչին, գնացել են ու մասնակցել են իշխանության հրաժարականի պահանջով հավաքներին, որոնք ընդամենը 2-3 օր տևեցին:

Ստացվում է, որ նույն Սամվել Բաբայանը, որը Արցախում համարվում էր Նիկոլ Փաշինյանի խոսնակը, երկակի խաղեր է խաղում՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա առաջ քաշած վտանգավոր թեզերն է պաշտպանում, մյուս կողմից՝ կոչ է անում արցախցիներին, որ նրա հրաժարականի պահանջով հանրահավաքներին մասնակցեն:

Մեզ հետ զրույցում Անդրանիկ Թևանյանը, անդրադառնալով այս տեղեկությանը, ասաց, թե այն չի համապատասխանում իրականությանը։
«Դա բամբասանք է: Ես ի՞նչ մեկնաբանեմ, եթե նման բան չկա:

Ինչ վերաբերում է մեր հավաքներին, ապա դրանց բոլորն էլ պետք է մասնակցեն, այդ թվում՝ արցախահայերը: Մեր հավաքներին միշտ էլ մեծ թվով արցախահայեր են եղել և լինելու են»,- ասաց Թևանյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր