«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի դատախազը հետևողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում և կալանավորում: Իսկ ի՞նչ քայլեր է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ադրբեջանի կողմից ձերբակալված ու կալանավորված Արցախի երեք նախագահների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու համար։ Դատելով իրավիճակից՝ դատախազությունում ևս ՀՀ քաղաքացիների պես հանդիսատեսի նման հետևում են, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հայրենակիցներին մեկիկ-մեկիկ կալանավորում: Խոշտանգումների մասին դեռ տեղեկություն չունենք»: Մանրամասները՝ թերթի համարում: |