ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Ռուսները խաբել են Արցախի նախկին նախագահներին. «Հրապարակ»
09:12, 05.10.2023 | mamul.am
29948 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Վերջին իրադարձությունների ժամանակ ռուս խաղաղապահներն իրենց խայտառակ վատ են դրսևորել` բացարձակապես չկատարելով իրենց պարտականությունները և խաբելով հայերին: Մենք տեղեկացանք, որ Արցախի նախկին նախագահները մինչև վերջին պահը եղել են խաղաղապահների նստավայրում, և նրանց խոստացված է եղել, որ անվտանգ կտեղափոխեն Հայաստան, բայց ռուսները խաբել են` չկատարելով իրենց խոստումը: Դրա փոխարեն նրանցից ոմանք մեծ գումարներ են աշխատել` ադրբեջանական ցուցակներում գտնվող ինչ-որ անձանց երկրից դուրս բերելու դիմաց:
Մի անձից, օրինակ, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, 280 հազար դոլար են վերցրել և երկու ավտոմեքենայի համարներ փոխանցել Հակարիում գտնվող ադրբեջանցիներին, որ թույլ տան՝ այդ մեքենաներն անարգել անցնեն սահմանը: Ինքը` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ով տարիների ջերմ հարաբերություններ ուներ ռուսների հետ, վստահ է եղել, որ ռուսներն իրեն չեն հանձնի Ալիևին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր