ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Սուրեն Պապիկյանը հեռանալու ցանկություն ունի. «Հրապարակ»
09:18, 05.10.2023 | mamul.am
10609 | 2

«Հրապարակ»-ը գրում է. «Պաշտպանության նախարարության աղբյուրներից տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը վերջին շրջանում մի քանի անգամ ազատման դիմում է գրել կամ առնվազն նման մտադրություն է ունեցել, որի մասին նախարարության աշխատակազմի նեղ շրջանակ է տեղյակ եղել, սակայն Նիկոլ Փաշինյանը համոզել է նրան՝ հետ կանգնել այդ մտադրությունից։
Սուրեն Պապիկյանը, ով ի պաշտոնե Ռուսաստանի հետ ամենաշատ շփումներ ունեցող պաշտոնյաներից է, Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականության պատճառով հայտնվել է ռուսական գործիչների ճնշման ներքո։ Երեկ մենք նաև լուր էինք գրել, որ ՔՊ-ում կան դեռ ողջամիտ մարդիկ, որոնք դժգոհ են Փաշինյանի վարած քաղաքականությունից, հատկապես` հակառուսական քայլերից, ու կարծում են, որ դա վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Այս տեսակետը, ըստ որոշ լուրերի, պաշտպանում է նաև Պապիկյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր