ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Ռուսաստանը հայտնել է Կուրսկի մարզում անօդաչուներով հարձակման մասին. #Униан
09:48, 05.10.2023 | mamul.am
3160 | 0

Ռուսաստանը հայտնել է Կուրսկի մարզում անօդաչուներով հարձակման մասին: Մի շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրականության։ Ինչպես հայտնում է Կուրսկի մարզպետ Ռոման Ստարովոյտը, ուկրաինական կողմի՝ անօդաչուներով հարձակման հետևանքով էլեկտրականությունն անջատվել է։

«Վնասվել են Սուժանի, Կորենևի, Գլուշկովի ենթակառուցվածքները։ Մասնագետներն արդեն սկսել են էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները։ Հարվածի տակ է հայտնվել Սուջա քաղաքի կենտրոնական էլեկտրակայանը»,- ասել է նա։ Փորձագետները կանխատեսում են, որ աշնանն ու ձմռանը ռուսները կփորձեն հարվածներ հասցնել լոգիստիկայի ուղղությամբ, վնասել էներգետիկ ենթակառուցվածքը, գրում է լրատվամիջոցը:

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտնել էր, որ պատասխան հարված կլինի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր