ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Հայերը մեզ սխալ են հասկացել»․ Ալիևի ներկայացուցիչ
10:00, 05.10.2023 | mamul.am
11718 | 0

Հայաստանը պետք է Ադրբեջանին հուսալի երաշխիքներ տրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության համար։ Report-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Զանգեզուրի միջանցքի մասով նշեմ, որ հայերը սխալ են հասկացել մեզ։ Ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այլ հարց է, թե ինչպես են հայերը ապահովելու միջանցքի անվտանգությունը: Սա առանձին հարց է, քանի որ եռակողմ հայտարարության համաձայն՝ անվտանգությունը պետք է ապահովեին ռուս սահմանապահները։ Այժմ, կարծես, հայերը վերանայում են այդ պարտավորությունը, քանի որ ռուսներին վերապահված այդ դերն այլևս ընդունելի չեն համարում»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր