ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Օրակարգում այժմ «Զանգեզուրն Ադրբեջան է» հայեցակարգն է». Վարուժան Գեղամյան
01:06, 06.10.2023 | mamul.am
4197 | 4

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ջանքերով աշխատում են ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը ոչ թե միայն պետք է իրար ցամաքային կապով միացնի այդ երկու պետությունները, այլև հիմք ստեղծի Սյունիքի սողացող նվաճման համար: Այլ բառերով ասած` թուրք-ադրբեջանական օրակարգում այժմ «Ղարաբաղն Ադրբեջան է» բանաձևի փոխարեն «Զանգեզուրն Ադրբեջան է» հայեցակարգն է:
Սրա իրականացման դեպքում Թուրքիան և Ադրբեջանը իրենց հայացքն ուղղելու են դեպի հարավ` Իրանի հյուսիսային նահանգներ, որոնք թուրքական քաղաքական խոսույթում կոչվում են «Հարավային Ադրբեջան»: Ուստի Սյունիքի վրա աշխատանքին զուգահեռ թուրք-ադրբեջանական երկյակը հետևողականորեն աշխատում է նաև Իրանի հյուսիսում:
Կից նկարում նմանատիպ քարոզչական աշխատանքի օրինակ է: Երեկ գիշեր թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքի փողոցներում հայտնվել են «Զանգեզուրն Ադրբեջան է» գրությամբ քարոզչական պաստառներ, որոնց մեջ նշված է նաև «Բաքու-Թավրիզ-Անկարա» առանցք ձևավորելու հեռահար նպատակը:
Իհարկե, Իրանը հետևողական աշխատում է պանթյուրքական այս դրսևորումների հետ, սակայն հենց այս հարցում է պակասում Հայաստան-Իրան ռազմավարական դաշնակցությունը: Այն կարելի է ստեղծել և ընդլայնել` չսահմանափակելով միայն Սյունիք-Թավրիզ գծով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր