Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան դեմ է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրմանը՝ դա բացատրելով խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության դիրքորոշմամբ, գրում է DW-ը։ Չապուտովան, որը պատերազմի սկզբից ակտիվորեն աջակցում էր Ուկրաինային, այժմ դեմ է ռազմական օգնությանը։ Նրա ներկայացուցիչ Մարտին Ստրիժինեցը ասել է, որ նախագահն այդպիսով «հարգում է ժողովրդավարական ընտրությունների արդյունքները»։
|