ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Մեզ համար հասկանալի չէ ռուս խաղաղապահների պահվածքը». Արթուր Խաչատրյան
12:00, 05.10.2023 | mamul.am
5197 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ռուս խաղաղապահների աչքի առաջ Բաքվի կողմից Արցախի պետական, քաղաքական, ռազմական գործիչների ձերբակալություններին. «Մեզ համար հասկանալի ու ընդունելի չէ ռուս խաղաղապահների պահվածքը՝ թե՛ մարտական գործողությունների ժամանակ, թե՛ հիմա, բայց չմոռանանք, որ Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է: Եթե ՀՀ-ն ոչ մի քայլ չի ձեռնարկում, ի՞նչ կարող ենք ակնկալել երրորդ երկրներից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր