ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Մեքենաներից նմուշառումներ են արվել, սպասում ենք արդյունքներին». Վահան Քերոբյան
12:42, 05.10.2023 | mamul.am
6397 | 0

«Մեքենաներն անցնում են, ոչ բոլորը, բայց նախորդ օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա անցել է»,- անդրադառնալով Լարսի անցակետում բեռնատարների կուտակումներին՝ լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հարցին՝ քաղաքական ենթատեքստ կա՞, պատասխանել է. «Չէի ասի... որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել, սպասում ենք արդյունքներին: Չէի ուռճացնի խնդիրը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը սկսել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ. «հարվածի տակ» է հայտնվել հայկական կոնյակը:

«Մեքենաներից նմուշառումներ են արվել, սպասում ենք արդյունքներին». Վահան Քերոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր