ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
#Forbes-ը Թրամփին չի ներառել ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցուցակում
14:54, 05.10.2023 | mamul.am
3760 | 0

Forbes-ը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին չի ներառել ԱՄՆ ամենահարուստ 400 մարդկանց ցուցակում։

Ըստ տեղեկությունների՝ անցած տարվա համեմատ նախկին նախագահի կարողությունը կրճատվել է 600 մլն դոլարով։

Թրամփի ֆինանսական կորուստների գլխավոր պատճառը, ըստ Forbes-ի, նրա Truth Social սոցցանցն է։ Թրամփը, ում պատկանում է ընկերության 90 տոկոսը, հույս ուներ, որ դրա գործարկումից հետո կգրանցվեն մեծ թվով ամերիկացիներ, սակայն ներկայում օգտատերերի թիվը հասնում է ընդամենը 6,5 միլիոնի, ինչի պատճառով սոցցանցի նախնական գնահատումն ընկել է 730 մլն դոլարից մինչև առնվազն 100 մլն դոլար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր