ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+20 °C
ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել
17:24, 05.10.2023 | mamul.am
7320 | 0

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը. «ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին և ներկա պետական այրերի ձերբակալությունը, որոնց մեջ է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։

21-րդ դարում ամբողջ մարդկության, գերպետությունների և միջազգային, այսպես կոչված, իրավունքների պաշտպան կազմակերպությունների աչքի առջև Արցախում տեղի է ունենում ցեղասպանություն, ու մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում։

Դավադիր պայմանավորվածությունների ու լուռ համաձայնությունների պայմաններում Ադրբեջանի հանցավոր ռեժիմը փորձում է Արցախի Հանրապետության կազմալուծման և արցախահայության հայրենազրկման գործընթացն անշրջելի դարձնել։ Այս համատեքստում Արցախի Հանրապետության գործող և նախկին քաղաքական և ռազմական ղեկավարության մի շարք ղեկավարների գերեվարումը և կեղծ մեղադրանքներով կալանավորումը հերթական աղաղակող ապօրինությունն է և հեռու գնացող նպատակներ ունի։

Այս հարցը ոչ միայն քաղաքական, այլև ազգային նշանակություն ունեցող և արժանապատվության հարց է։ Իրավական գործիքակազմերը կարևոր, բայց բավարար չեն գերեվարված գործիչների ազատման համար։

Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, բայց նաև ամբողջ աշխարհի ազդեցիկ հայկական շրջանակները պետք է գործադրեն քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար։

Ալիևյան վարչակարգի հանցավոր գործունեությունը, ուժի կիրառման սպառնալիքով էթնիկ զտումների ցեղասպան քաղաքականությունը չի կարող և չպետք է անհետևանք ու անպատիժ մնալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր