ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Փաշինյանը Գրանադայում հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ
21:54, 05.10.2023 | mamul.am
2324 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր