ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Բռնազավթված Արցախում է մնացել նաև վերջին ամիսներին վերականգնվող Հակոբավանքը
23:54, 05.10.2023 | mamul.am
3815 | 0

Այս տարվա հուլիս ամսից սկսվել էր Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի մոտ գտնվող Հակոբավանքի վերականգնման և բարեկարգման աշխատանքները։

Հակոբավանք

Հակոբավանքի վերականգման աշխատանքները իրականացվում էին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման շրջանակներում՝ «Հակոբավանք վանական համալիրի վերածնունդ» ծրագրով։
Հակոբավանք
Բարեգործական այս շարժումը նպատակ ուներ ոչ միայն վերականգնել Արցախի փառահեղ հոգևոր այս կոթողը, այլ նաև իրականացնել կրթական և բարեգործական մի շարք այլ ծրագրեր։
Հակոբավանք

Վանքի հիմնադրման և առաջին շենքերի կառուցման ժամանակը հայտի չէ։ Արձանագրություններից ամենահինը փորագրված է մի խաչքարի պատվանդանի վրա, որը հետագայում տեղադրվել է եկեղեցու պատի մեջ որպես շինաքար և վերաբերում է 853 թվականին։
Հակոբավանք
Մյուս գրավոր տեղեկությունը գտնվում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի մի հիշատակարանում։
Հակոբավանք
Այստեղ մագաղաթում գրված է այն մասին, որ Սուրբ Հակոբավանքի եկեղեցու կառուցողները եղել են Հասան–Ջալալի ծնողները՝ Վախտանգն ու Խորիշահը։
Հակոբավանք

Հակոբավանքի կառուցման հիմնական ժամանակագրական փուլերը իրար են հաջորդում 9-րդ (գուցե և 7-րդ ) դարի սկզբներից մինչև 18-րդ դարի վերջը։
Հակոբավանք
Վանական համալիրի կառույցների մեծ մասը ստեղծվել է 12-13-րդ դարերում։
Հակոբավանք

Մի քանի ամիս սկսված աշխատանքների առաջին փուլով պետք է վերականգնվեր վանքի Հյուսիսային Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ երկրորդում՝ Արևելյան Սրբության եկեղեցին:
Հակոբավանք
Երրորդ փուլում նախատեսվում էր վերականգնել գավիթն ու ճեմասրահները, ինչպես նաև վանական համալիրի տարածքում գտնվող հոգևոր եւ տնտեսական մյուս շինությունները։
Հակոբավանք

Ցավոք, ինչպես Արցախում գտնվող բազմաթիվ վանքեր և հուշարձաններ, այնպես էլ Հակոբավանքը մնացել է բռնազավթված Արցախում՝ անորոշ ճակատագրով։
Հակոբավանք
Հակոբավանք
Հակոբավանք
Հակոբավանք

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր