ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Պարոնայք, մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք»․ Տաթևիկ Հայրապետյան
00:30, 06.10.2023 | mamul.am
6212 | 1

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Մինչ Պուտինն ու Միշելը հեռակա բանավիճում են, թե ով է դավաճանել հայ ժողովրդին, մեծ ցանկություն կա երկուսին ասելու` «պարոնայք, մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք»։ Երկուսդ էլ Ալիևին համարում եք «հուսալի գործընկեր» ու պայմանավորվում մեր կյանքի ու տարածքների հաշվին։ Ալիևը հմտորեն ռուսական գազը վաճառում է ԵՄ-ին ու դա կոչում «գազային դիվերսիֆիկացիա»։ Բացի դրանից մեր դեմ շարունակ ձևավորում է կոնսեսուսներ, որոնք ագրեսիայի շանս են տալիս։ Իսկ ՀՀ իշխանություններն էլ մեր երկիրը ու մեր ժողովրդի շահը դարձրել են օբյեկտ տարբեր դերակատարների համար, դրա համար էլ ունենք, ինչ ունենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր