ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Բնական է, որ Գրանադայում իմաստ չուներ քննարկել արդեն որոշված անկլավների հարցը». Արսեն Բաբայան
00:48, 06.10.2023 | mamul.am
3386 | 1

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ՝ «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է»։
Նախ՝ անկլավների թեման քննարկվել և դրա վերաբերյալ վերջնական որոշում էր ընդունվել դեռևս նախորդ տարի, երբ Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը իրազեկեց, որ անկլավների շուրջ Փաշինյանի կառավարության հետ Ադրբեջանը եկել է վերջնական համաձայնության և այն հանձնվում է Ադրբեջանին։ Այդ պահից սկսած այլևս օրակարգում այդպիսի քննարկվող հարց չի եղել, քանի որ լուծված հարց էր։
Ես տևական ժամանակ ամենօրյա ռեժիմով ՀՀ ԱԳՆ-ին հարցնում էի, թե արդյո՞ք ստում է ադրբեջանական կողմը։ ՀՀ ԱԳՆ–ից կամ ՀՀ պաշտոնական որևէ աղբյուրից այդպես էլ ադրբեջանական հայտարարության հերքում չհնչեց։ Որից հետո, արդեն Փաշինյանի վերջին ասուլիսին, անձամբ ինքը պաշտոնապես հաստատեց, որ 86.8 հազար քմ-ի տարածքը, որ ճանաչում է Փաշինյանը, Արցախից բացի ներառում է նաև, այսպես կոչված, անկլավները։
Այսօր Գրանադայում Փաշինյանն ստորագրել է մի փաստաթուղթ, որով վերջնականապես գրավոր եղանակով ճանաչել է Ադրբեջանի 86.6 հազար քմ տարածքային ամբողջականությունը։ Այսինքն, ասուլիսում հաստատված անկլավները` հետը։ Ուստի, բնական է, որ Գրանադայում այլևս իմաստ չուներ քննարկելն արդեն որոշված հարցը։
Վերադառնալով Արայիկ Հարությունյանի կողմից այսօր արված հայտարարությանը պետք է անհրաժեշտ մեկ շտկում և մեկ պարզաբանում կատարել՝
#շտկում - «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է» հայտարարության մեջ «Հայաստան» ասելով նկատի ունի «Փաշինյանի իշխանությունը»,
#պարզաբանում – «(...)ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի (...)» տողերում առկա «լուրջ հաղթանակ»-ի Փաշինյանը հասել էր դեռևս սեպտեմբերի 20-ին, որի առթիվ ես հրապարակային շնորհավորեցի նրան։ Իսկ այդ օրը հաղթեց նա Հայաստանին՝ գրավելով Արցախը։
Այո, Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հաջողվեց վերադարձնել Արցախը․․․
Հ․Գ․ Հանուն արդարության պետք է արձանագրեմ նաև, որ ասուլիսում այդ հայտարարությունն անելուց Փաշինյանը խոսեց նաև Արծվաշենի մասին, նշելով, որ Ադրբեջանն էլ ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչում է Արծվաշենը ներառյալ։ Հույս ունեմ, որ գոնե այս հնարավորությունը, եթե իսկապես այն գոյություն ունի, փաշինյանական կառավարությունը կկարողան ճիշտ օգտագործել և հնարավորինս նվազ կորուստներ պատճառել հայերին»։

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր