ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Ի՞նչ ունեցվածք ունի հակահայկական հայտարարություններով աչքի ընկնող ՔՊ-ական պատգամավորը. «Ժողովուրդ»
09:12, 06.10.2023 | mamul.am
6449 | 3

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, լինելով պատմության մասնագետ, հայտնի է իր հակահայկական հայտարարություններով։ Հիշեցնենք նաև, որ Ասլանյանն այն պատգամավորն է, որ Հովիկ Աղազարյանի հետ այցելել էր Եռաբլուր, որտեղ ընդհարում էր եղել զինվորների ծնողների հետ։ Հենց այդ պատճառով էլ ՔՊ-ականներից լուրջ նկատողություն էր ստացել Ասլանյանը։
Հակոբ Ասլանյանը 8-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր է։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմում են 9 մլն 273 հազար դրամ, որից 8 մլն 545 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Եկամտի մյուս մասը՝ 728 հազար դրամը, կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից։ Ասլանյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, որը ձեռք է բերել 1987 թվականին, սակայն պատգամավորը դրանով չի սահմանափակվել։
Նրա ստացված վարկերի և փոխառությունների մասին պատմող բաժնից հասկանում ենք, որ նա ունի նաև հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 26 մլն դրամ։ Նա որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 4 հազար 720 դոլար, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն 200 հազար դրամ։ Ըստ հայտարարագրի՝ պատգամավորը հանդիսանում է «Ազգային կամուրջ» ՀԿ-ի նախագահ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր