ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Սկզբում՝ մանդատ, հետո՝ դիպլոմ. «Հրապարակ»
09:18, 06.10.2023 | mamul.am
8491 | 1

«Հրապարակ»-ը գրում է.« Այլ երկրներում, որպես կանոն, բարձրագույն կրթություն ստանում են մինչև խորհրդարանի պատգամավոր կամ պաշտոնյա դառնալը, իսկ Հայաստանում հակառակն է: Նիկոլ Փաշինյանի կամքով պատգամավորի մանդատ ստացածներից շատերը նորմալ կրթություն չունեն և հիմա պատգամավորի աշխատանքը համատեղում են բարձրագույն կրթական հաստատություններում ուսումնառության հետ:
Զորօրինակ՝ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանն ու Մարիամ Պողոսյանը ոչ միայն նույն խմբակցության պատգամավորներ են, այլև համակուրսեցիներ են։ Նրանք սովորում են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում և բավականին պարտաճանաչ դասերի են հաճախում: Թեև` ինչո՞վ պետք է զբաղվեին, եթե ԱԺ ողջ քառօրյայի օրակարգը սպառվում է մեկ օրում` առանց նորմալ քննարկումների ու բանավեճերի։

Նշված 3 ՔՊ-ականների կյանքը, սակայն, այնքան հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից, քանի որ նույն կուրսում է սովորում նաև Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը, ով ՔՊ-ականների կյանքը մղձավանջի վերածելու մեծ մասնագետ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր