ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին վերադարձնել անկլավները․ ադրբեջանական ԶԼՄ
10:18, 06.10.2023 | mamul.am
7205 | 3

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի տարածքում գտնվող անկլավները, գրում է ադրբեջանական News.az-ը:

Նշվում է, որ Գրանադայում ԵՄ, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ հանդիպման արդյունքներով երեկ տեղի հայտարարություն է ստորագրվել, որով Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը։

«Կողմերը հակված են բոլոր ջանքերի կատարմանը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հայաստանի (29,8 հազար քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,6 հազար քառակուսի կիլոմետր) ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր