ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Ֆիլիպ Լոուրենսը վայր է դնում Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի լիազորությունները
19:30, 06.10.2023 | mamul.am
5094 | 1

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Լոուրենսը թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայով և դրան հաջորդած բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է Կանադայի «Հայ Դատի» հանձնախումբը։

«Մենք ողջունում ենք պարոն Լոուրենսի սկզբունքային որոշումը և կոչ ենք անում Կանադայի բոլոր ընտրված պաշտոնյաներին դադարեցնել համագործակցությունը ադրբեջանական պետության և նրա բռնապետական ռեժիմի հետ»,- նշված է Կանադայի «Հայ Դատի» հանձնախմբի հայտարարության մեջ։

Ավելի վաղ, լուծարվել էր Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր