ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Իսրայելում պատերազմի մասին միջանկյալ եզրակացություններ»․ Սերգեյ Մելքոնյան
16:24, 07.10.2023 | mamul.am
5195 | 1

Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսրայելում պատերազմի մասին միջանկյալ եզրակացություններ
1. Իսրայելին անակնկալի են բերել։ Դա հաստատում են արդեն պաշտոնական մակարդակով: Ինչպես ուղիղ 50 տարի առաջ՝ 1973 թվականի «Ահեղ դատաստանի» պատերազմի ժամանակ, Իսրայելը պատրաստ չէր Եգիպտոսի և Սիրիայի հարձակմանը։ Հետախուզությունը ձախողվել է։
2. Կարելի է առանձնացնել մի քանի նպատակ. Ազգային մակարդակով՝ քաղաքացիական բնակչության ահաբեկում, իսրայելական բանակի վարկաբեկում և նրա դիրքերի թուլացում։ Տարածաշրջանային մակարդակում ՝ կանխել Իսրայելի և արաբական աշխարհի միջև մերձեցումը (այժմ ընթանում է Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց)։ Ընդհանուր առմամբ, պաղեստինյան խմբավորումները վերադառնում են օրակարգ:
3. Լայնամասշտաբ պատերազմ չէր նախատեսվում։ Այս հարձակումը կարող է հետախուզական մարտ լինել՝ ստուգելու համար հետախուզությունը, ինչպես կարձագանքեն անվտանգության ծառայությունները և ինչ իրական հնարավորություններ կան։
4. Որպեսզի մասշտաբներն ավելանան, առնվազն անհրաժեշտ է պաղեստինցիների ակտիվացում ոչ միայն Գազայի հատվածում: Իսկ իրականում «Հեզբոլլահի» միացումը, որը դեռևս միայն ողջունել է հարձակումը, ինչպես նաև Իրանի միացումը Սիրիայի տարածքով։
5. Պաղեստինյան կազմակերպությունները ցույց են տվել ոչ միայն հրթիռային հարվածներ հասցնելու, այլև ռազմական բազաներ գրավելու և ռազմական գործողություններ իրականացնելու իրենց հնարավորությունները անմիջապես Իսրայելում գտնվող քաղաքային տարածքներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր