ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Էս ա դավաճանական և հայրենասեր ռազմաքաղաքական ղեկավարության տարբերությունը». Նարեկ Սամսոնյան
03:42, 08.10.2023 | mamul.am
3725 | 2

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաղեստինը ողջ արաբաիսրայելական հակամարտության պատմության մեջ առաջին անգամ, մեղմ ասած, նեղն է գցում Ցախալին ու ողջ Իսրայել պետությանը: Իհարկե, վերջնարդյունքում իսրայելական բանակը (արծրունիզմ չկա, ոնց որ, իրենց մոտ) իր տեխնոլոգիական ու սպառազինության բացարձակ գերակայության արդյունքում կկարողանա ամեն ինչ հետ բերել, բայց կոնկրետ էս պահին պաղեստինցիները գրավել են մի քանի քաղաք, գերեվարել են հարյուրի հասնող իսրայելցի զինվորական ու անգամ մեկ գեներալ:
Իսկ մենք մի քանի տարի առաջ Պաղեստինից տասնյակ անգամներ ավելի զինված լինելով, գերակա դիրքերում նստած լինելով չկարողացանք պաշտպանվել և «պարտվեցինք», իսկ իրականում՝ հանձնեցինք մեր հայրենիքի զգալի մասը: Էս ա դավաճանական և հայրենասեր ռազմաքաղաքական ղեկավարության տարբերությունը...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր