ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+24 °C
Նեթանյահուն նշել է Իսրայելի առաջին նպատակը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում
17:54, 07.10.2023 | mamul.am
5999 | 3

Times of Israel-ի տեղեկություններով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատերազմում Իսրայելի պաշտպանության բանակի առաջին նպատակը հարձակման ենթարկված տարածքները մաքրելն է։ Նա ընդգծել է հարձակումների ենթարկված համայնքներում անվտանգությունն ու հանգստությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Բանակի երկրորդ նպատակը, ըստ վարչապետի, ստիպելն է, որ հակառակորդը թանկ գին վճարի: Երրորդ նպատակն է` ուժեղացնել ճակատները, որպեսզի ոչ ոք չմիանա հակամարտությանը։ Վարչապետը նաև կոչ է արել Իսրայելի բոլոր քաղաքացիներին միավորվել՝ հասնելու բարձրագույն նպատակին՝ հաղթանակ այս պատերազմում։

Մարտերն սկսվել են հոկտեմբերի 7-ի առավոտյան։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Al-Aqsa Storm ռազմական գործողության մեկնարկի մասին՝ մեղադրելով Իսրայելին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթ բազմակի ներխուժելու համար։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մուհամմեդ ալ-Դեյֆի խոսքով՝ Իսրայելի գործողությունների պատճառով հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել կամ վիրավորվել։ Խմբավորումը հայտարարել է նաև Իսրայելի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ զինվորականների գերեվարման մասին։ Նեթանյահուն նշել է, որ երկիրը գտնվում է ոչ միայն «ռազմական գործողության ձևաչափում», այլև պատերազմական վիճակում։ Նա խոստացել է, որ Իսրայելը կստիպի թշնամուն վճարել «աննախադեպ գին»։

Ի պատասխան պաղեստինյան ներխուժման՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին, իսկ երկրի պաշտպանության նախարարությունն սկսել է պահեստազորայինների մոբիլիզացումը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածից ավելի քան 2,2 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ Մարտեր են ընթանում նաև յոթ սահմանային կետերում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր