ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Եթե հայությանը մոտակա ժամանակները հնարավոր չլինի վերադարձնել հետ, ապա Արցախը վերջնականապես կրկնելու է Արևմտյան Հայաստանի ճակատագիրը». Կիվիրյան
18:06, 07.10.2023 | mamul.am
6414 | 2

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշխարհը խիստ փոփոխական ա, առավել եւս այս տարածաշրջանը։ Անգամ հզոր թվացող պետությունները կարող են շատ արագ կազմաքանդել։ Դրա համար էի ես ամիսներ շարունակ բացատրում, որ մեր գերխնդիրը պետք ա լինի Արցախում ամեն գնով պահել հայկական բնակչություն ու իրավիճակը չհասցնել այդ բնակչության ելքի։ Հիմա էլ ա պետք մտածել, թե ոնց ա հնարավոր, որ հայկական բնակչությունը փորձի անվտանգ վերադառնալ Արցախ ու այս իրավիճակում կապ չունի, թե ում դրոշի տակ ու ինչ անձնագրով՝ միակ խնդիրը այս պահին պետք ա լինի իրենց անվտանգությունը։ Այսինքն, Բաքվի հետ բանակցություններով պետք ա գտնվի իրենց անվտանգ վերադարձի ճանապարհ։ Եթե հայությանը մոտակա ժամանակները հնարավոր չլինի վերադարձնել հետ, ապա Արցախը վերջնականապես կրկնելու է Արևմտյան Հայաստանի բնակավայրերի ճակատագիրը։ Մարդիկ հեռանալու են տարբեր բնակավայրեր ու աշխարհի տարբեր տեղեր, մեկ-երկու սերունդ անց ընդամենը երգերում են հիշելու Արցախը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր