ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Իսրայելում շրջանի ղեկավարը մահացել է քաղաքի պաշտպանության ժամանակ
19:06, 07.10.2023 | mamul.am
4101 | 1

Իսրայելում շրջանի ղեկավարը մահացել է զենքը ձեռքին

Իսրայելի հարավում գտնվող շրջանի ղեկավարը մահացել է զենքը ձեռքին, հայտնում է BILD-ը։

Շաար ՀաՆեգևի շրջանային խորհրդի նախագահ Օֆիր Լիբշտեյնը զոհվել է այսօր Գազայի հատված ներխուժած զինյալների հետ մարտերում։ Նրա տեղակալ Յոսի Կերենի խոսքով՝ պաշտոնյան մահացել է զենքը ձեռքին։

«Օֆիրն սպանվեց` պաշտպանելով քաղաքը հարձակման ժամանակ»,- ասաել է նա: Շաար ՀաՆեգևը գտնվում է Գազայի հատվածի հենց սահմանին` Սդերոտ քաղաքի մոտ:

Վերջին տվյալներով՝ Իսրայելի վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը կազմում է առնվազն 100 մարդ, գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավոր է առնվազն 908 մարդ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր