ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+24 °C
Պաղեստինյան աշտարակի hրթիռակոծումը պատահաբար հեռարձակվել է Al Jazeera-ի ուղիղ եթերում
21:24, 07.10.2023 | mamul.am
15224 | 0

Իսրայելի պաշտպանության բանակը օդից կործանիչներով հարձակվել է ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական օբյեկտների վրա, որոնք տեղակայված են բարձրահարկ շենքերում, հայտնում է Al Jazeera-ն։

Երկու շենքերն էլ, որոնցից մեկը Գազայում հայտնի է` որպես «Պաղեստինյան աշտարակ», ամբողջությամբ ավերվել են։

Ի պատասխան՝ «Ալ-Քասամ» գումարտակների խոսնակ Աբու Ուբայդան սպառնացել է. «Այժմ, երբ օկուպացիոն ուժերը պայթեցրել են Պաղեստինի աշտարակը, Թել Ավիվը պետք է պատրաստվի պատասխան հարվածի»։

Պաղեստինյան աշտարակի hրթիռակոծումը պատահաբար հեռարձակվել է Al Jazeera-ի ուղիղ եթերում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր