ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+24 °C
Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված
23:12, 07.10.2023 | mamul.am
6043 | 0

Իսրայելի էներգետիկայի և ազգային ենթակառուցվածքների նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցում գրել է, որ հրաման է արձակել՝ Իսրայելի էլեկտրական ընկերությանը հանձնարարելով դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված։

«Այն, ինչ նախկինում էր, այլևս չի լինի», - ավելացրեց Կացը:

Իսրայելի պաշտպանության բանակն այժմ պատրաստվում է ցամաքային գործողություն իրականացնել Գազայի հատվածում։ Մինչ կործանիչները խոցում են տարբեր թիրախներ։ Իսրայելի «Երկաթե սրեր» գործողությունը պատասխանն է շաբաթ առավոտյան Գազայի հատվածից սկսված աննախադեպ հրթիռային հարձակման: Միաժամանակ ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալներ տարբեր ճանապարհներով ու տարբեր ուղղություններով մտել են Իսրայելի տարածք՝ գրավելով սահմանամերձ բնակավայրերը, սպանել ու գերել տասնյակ իսրայելցի զինվորների ու վերաբնակների։

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհերի թիվն արդեն գերազանցել է 100-ը, իսկ հիվանդանոցներ տեղափոխվածների թիվը մոտենում է հազարին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր