ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Իսրայելի «Երկաթե գմբեթը» չի կարողացել դիմակայել հրթիռային հարձակումներին. ամերիկյան ԶԼՄ-ներ
00:36, 08.10.2023 | mamul.am
11252 | 0

Ամերիկյան լրատվամիջոցները, երբ լուսաբանում են Իսրայելի հակամարտությունը, խոստովանում են, որ իսրայելական Iron Dome («Երկաթե գմբեթ») հակահրթիռային պաշտպանության բարձր տեխնոլոգիական համակարգը, որը մշակվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ, հակառակ սպասումներին, չի կարողացել պաշտպանել Իսրայելի խաղաղ բնակչությանը և ետ մղել զանգվածային հրթիռային հարձակում Գազայի հատվածից:
Ավելի վաղ Jerusalem Post թերթը հայտնել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ժամանակ Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 250-ի, իսկ Times of Israel-ը, վկայակոչելով առողջապահության նախարարությանը, գրել է, որ Իսրայելում վիրավորների թիվը կազմում է առնվազն 1452 մարդ:
«Սա բարձր տեխնոլոգիական հակահրթիռային պաշտպանության համակարգ է, որը մշակվել է ԱՄՆ-ի աջակցությամբ, երկրի պաշտպանության ողնաշարը, որի վրա Իսրայելը հենվել է խաղաղ բնակչությանը Գազայի հատվածից կրակից պաշտպանելու գործում: Բայց ինչ էլ որ տեղի ունեցավ այսօր առավոտյան, Iron Dome-ը չկարողացավ կանգնեցնել դա»,- ասել է NBC News-ի թղթակիցն Իսրայելից։

«Երկաթե գմբեթը» հակահրթիռային պաշտպանության համակարգ է, որը ստեղծվել է իսրայելական Rafael ընկերության կողմից 2011 թվականին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր