ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Արցախում վնասվածքներ ստացած ևս 5 բուժառու բուժումը կշարունակի արտերկրում․ ՀՀ ԱՆ
09:42, 08.10.2023 | mamul.am
1661 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։
Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի։
Հայաստանին օգնության ձեռք են մեկնել նաև այլ երկրներ։
Հիշեցնենք` 4 պացիենտ տեղափոխվել էր Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա»։

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր